• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Ռեալի» 3 ֆուտբոլիստ հավակնում է Globe Soccer Awards 2023 մրցանակին

Լուրեր

«Ռեալի» 3 ֆուտբոլիստ հավակնում է Globe Soccer Awards 2023 մրցանակին
21.11.2023
1274 0

Հրապարակվել է Globe Soccer Awards 2023 մրցանակի հավակնորդների ցանկը:

«Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակին հավակնում են Ջուդ Բելինգեմը, Խուլիան Ալվարեսը, Նիկոլո Բարելան, Կարիմ Բենզեման, Բերնարդու Սիլվան, Յասին Բունուն, Կևին դե Բրույնեն, Ռուբեն Դիաշը, Էդերսոնը, Ֆիլիպ Ֆոդենը, Ջեք Գրիլիշը, Անտուան Գրիզմանը, Իլկայ Գյունդողանը, Էրլինգ Հոլանդը, Հարի Քեյնը, Խվիչա Կվարացխելիան, Ռոբերտ Լևանդովսկին, Լաուտարո Մարտինեսը, Կիլիան Մբապեն, Լիոնել Մեսին, Կիմ Մին Չժեն, Լուկա Մոդրիչը, Մարտին Էդեգորը, Անդրե Օնանան, Վիկտոր Օսիմհենը, Ռոդրին, Կրիշտիանու Ռոնալդուն, Բուկայո Սական, Մոհամեդ Սալահը և Վինիսիուս Ժունիորը:

Հիմա Globe Soccer Awards-ի կազմակերպիչները քվեարկություն են կազմակերպում, որի հիման վրա կհրապարակվի մրցանակի հավակնորդների կարճ ցանկը:

Globe Soccer Awards-ի վարկածով «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակը շնորհվում է 2011 թվականից: 12-ից 6-ում այն հաղթել է Ռոնալդուն:


Ամենակարդացված