• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Գվարդիոլան շրջանցեց Ֆերգյուսոնին. առաջատարն Անչելոտին է

Լուրեր

Գվարդիոլան շրջանցեց Ֆերգյուսոնին. առաջատարն Անչելոտին է
05.10.2023
1176 0

Չեմպիոնների լիգայում տարած հաղթանակների թվով Պեպ Գվարդիոլան շրջանցեց Ալեքս Ֆերգյուսոնին:

Երեկ ՉԼ-ի խմբային փուլի երկրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 3-1 հաշվով առավելության հասավ «Լայպցիգի» նկատմամբ:

Այդ հանդիպումից հետո Պեպ Գվարդիոլան, որն ավելի վաղ աշխատել է «Բարսելոնայում» և «Բավարիայում», 103-րդ հաղթանակը տարավ ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում և այդ ցուցանիշով շրջանցեց Ալեքս Ֆերգյուսոնին (102 հաղթանակ, 190 հանդիպում): Այդ ցուցանիշի համար Գվարդիոլայից պահանջվեց 161 հանդիպում:

ՉԼ-ում ամենաշատ հաղթանակները տարել է Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին՝ 193 խաղում 109 հաղթանակ:

Թոփ 5-ում են նաև Արսեն Վենգերը  (178 խաղում 82 հաղթանակ) և Ժոզե Մոուրինյոն (145 խաղում 77 հաղթանակ):


Ամենակարդացված