Լուրեր

Սուարեսը վարակվել է կորոնավիրուսով
17.11.2020
877 0

«Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հաղորդել է Ուրուգվայի ֆուտբոլի հավաքականի թվիթերյան էջը:

Այսպիսով, Սուարեսը ստիպված է լինելու բաց թողնել Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակում կայանալիք Բրազիլայի ընտրանու դեմ խաղը, որը տեղի է ունենալու նոյեմբերի 18-ին:

Ուրուգվայցի ռմբարկուն, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի նաև Լա լիգայի՝ «Բարսելոնայի» և Չեմպիոնների լիգայի՝ «Լոկոմոտիվի» հետ հանդիպումներին:

Fanat, Realmadrid.am