• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Վինիսիուսը մարզվել է «Ռեալի» ընդհանուր խմբի կազմում (լուսանկար)

Լուրեր

Վինիսիուսը մարզվել է «Ռեալի» ընդհանուր խմբի կազմում (լուսանկար)
26.09.2023
1295 0

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը հայտնել է, որ վերադարձել է ընդհանուր խմբի մարզումներին:

23-ամյա ֆուտբոլիստը մարզումային լուսանկար է հրապարակել և գրել. «Ես պատրաստ եմ»:


Ավելի վաղ մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտնել էր, որ Վինիսիուսը լիովին պատրաստ է:

Հիշեցնենք, որ Վինին օգոստոսի 25-ից չի խաղացել Լա լիգայի 3-րդ տուրում կայացած «Սելտայի» դեմ խաղից հետո (1-0): Սպասվում է, որ նա խաղաժամանակ կստանա «Լաս Պալմասի» դեմ մրցավեճում:


Ամենակարդացված