Լուրեր

Marca. Իսկոյի հարցում Զիդանի դիրքորոշումը հստակ է
14.12.2020
2463 0

 «Ռեալի» մարզիչ Զինեդին Զիդանը չի խոչընդոտի, եթե Իսկոն որոշի հեռանալ «Ռեալից»: Այս մասին հաղորդում է Marca-ն:

 Աղբյուրի հաղորդմամբ, ֆրանսիացի մասնագետը կարծում է, որ չի կարող հույսեր կապել մի ֆուտբոլիստի հետ, ով չի կարողանում դրսևորվել վճռորոշ խաղերի ժամանակ:

Հիշեցնենք, որ Իսկոն «Ռեալի» գույները պաշտպանում է 2013 թվականից: 

 Նրա պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2022 թվականը:

Fanat, Realmadrid.am

 


Ամենակարդացված