• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Լա լիգայում սպասվում են նորամուծություններ, «Ռեալը» դեմ է

Լուրեր

Լա լիգայում սպասվում են նորամուծություններ, «Ռեալը» դեմ է
05.08.2023
2208 0

Լա լիգան ձգտում է ֆուտբոլն ավելի մոտ դարձնել երկրպագուներին՝ փորձելով իրականացնել մի շարք նորամուծություններ, հաղորդում է Marca-ն:

• Հանդերձարանում թիմերի խոսակցությունների ձայնագրություններ:

• Ջրային դադարների ժամանակ թիմային խոսակցությունների հեռարձակում:

• Նախավարժանքի ժամանակ ֆուտբոլիստներից մեկի վրա կամրացվի բարձրախոս:

Այնուամենայնիվ, բոլորին հայտնի է, որ ակումբները չեն ցանկանում գնալ այդպիսի շփման: Պրիմերայի ղեկավարությունը որոշել է մոտիվացնել թիմերին և դրա համար հեռուստատեսային իրավունքներից 130 միլիոն եվրո է նախատեսել: Այդ գումարը կստանան այն ակումբները, որոնք բոլորից շատ կբացահայտեն ակումբի «ներքին խոհանոցը»:

Արդեն հայտնի է դարձել, որ այդ նախագիծը հավանություն է ստացել: 18 ակումբ կողմ է քվեարկել, 2 ակումբ ձեռնպահ է մնացել:

Միակ ակումբը, որը դեմ է քվեարկել՝ «Ռեալն» է, որն այդ նորամուծությունները համարում է անօրինական: