• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Բենզեման մոռացե՞լ էր, որ ինքն ու Ռոնալդուն այլևս թիմակից չեն (տեսանյութ)

Լուրեր

Բենզեման մոռացե՞լ էր, որ ինքն ու Ռոնալդուն այլևս թիմակից չեն (տեսանյութ)
24.06.2021
10973 0

ԵՎՐՈ 2020-ի շրջանակում Ֆրանսիայի ու Պորտուգալիայի հավաքականների միջև կայացած խաղին զավեշտալի դրվագ է եղել «Ռեալի» հարձակման առաջատար Կարիմ Բենզեմայի ու նախկին առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի մասնակցությամբ:

Այո՛, Բենզեման ու Ռոնալդուն բավական երկար տարիներ եղել են թիմակիցներ «Արքայական ակումբում» ու միմյանց հետ համագործակցել գրեթե իդեալական, բայց ժամանակն է, որ ինչ որ մեկը ֆրանսիացուն հիշեցնի, որ արդեն շոշափելի ժամանակ է՝ նրանք թիմակիցներ չեն: 

Իսկապե՞ս Բենզեման մի պահ ցանկանում էր գնդակը փոխանցել Ռոնալդուին... Կրիշտիանուն հուշում է, որ պետք է գնդակը ետ փոխանցել:

Հիշեցնենք, որ խաղն ավարտվեց 2-2 հաշվով: Բենզեման ու Ռոնալդուն դուբլ հեղինակեցին:

Robbie Raul, Realmadrid.am


Ամենակարդացված