Լուրեր

Մոդրիչ՝ 350 խաղ «Ռեալի» կազմում
25.10.2020
1515 0
Խորվաթը, որ գոլի հեղինակ դարձավ երեկ կայացած «Կլասիկոյում», այս ցուցանիշը գրանցեց՝ թիմի կազմում անցկացնելով 9-րդ մրցաշրջանը:

Մոդրիչի ու «Ռեալի» ճանապարհը շարունակվում է: Օգոստոսին լրացավ 8-րդ տարին, որ Լուկան «Արքայական ակումբի» հետ է: Երեկ կայացած խաղն էլ խորվաթ կիսապաշտպանի համար 350-րդն էր «Ռեալի» մարզաշապիկով: Ինը մրցաշրջան անցկացնելով «Ռեալի» կազմում՝ Մոդրիչը նվաճել է՝ 4 Չեմպիոնների լիգայի գավաթ, 4 Աշխարհի ակումբային առաջնության գավաթ, 3 ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ, 2 Լա լիգայի գավաթ, 1 Արքայական գավաթ և 3 Իսպանիայի Սուպերգավաթ:

Մոդրիչը 350 հանդիպում «Ռեալի» կազմում անցկացրել է 6 մրցաշարերում՝ 237-ը Լա լիգայում, 75-ը՝ Չեմպիոնների լիգայում, 22-ը՝ Արքայական գավաթում, 6-ը՝ Իսպանիայի Սուպերգավաթում, 6-ը՝ ԱԱԱ-ում, 4-ը՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում: Մոդրիչն ամենաշատ հանդիպումներն անցկացրել է 2012-13 մրցաշրջանում(53): Խորվաթն ընդհանուր 23 գոլ է խփել «Ռեալում»:

Պարգևներ

Իր հրաշալի մարզական կարիերայի ընթացքում Լուկա Մոդրիչը դարձել է «Ոսկե գնդակի» հաղթող 2018 թվականին: Նույն թվականին արժանացել է ՖԻՖԱ-ի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ մրցանակին: 2017-18 մրցաշրջանում էլ դարձել է ՈՒԵՖԱ-ի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ: Մրցանակների թվում է նաև Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնության Ոսկե գնդակը: 

Fenomeno, Realmadrid.am