Լուրեր

Մբապեն 240 միլիոն եվրո է պահանջել «Ռեալից»
02.07.2023
2984 0

ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն չի ցանկանում «Ռեալ» տեղափոխության արդյունքում ֆինանսական կորուստներ կրել:

Marca-ն հաղորդում է, որ նա «Ռեալից» 240 միլիոն եվրո է պահանջել տարբեր հավելավճարների տեսքով, ինչից հետո որոշում է կայացվել դադարեցնել բանակցությունները նրա հետ:

Մադրիդյան ակումբում վստահ են՝ տրանսֆերն անհնար է ֆուտբոլիստի չափից դուրս բարձր պահանջների պատճառով, այդ է պատճառը, որ որոշում է կայացվել վարձակալել Վլահովիչին «Յուվենտուսից», քանի որ Հարի Քեյնը մոտ է «Բավարիա» տեղափոխությանը:


Ամենակարդացված