• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Ես վստահ եմ իմ ուժերի վրա». Չուամենին՝ «Ռեալում» մրցակցության մասին

Լուրեր

«Ես վստահ եմ իմ ուժերի վրա». Չուամենին՝ «Ռեալում» մրցակցության մասին
30.03.2023
3411 0

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի կիսապաշտպան Օրելյեն Չուամենին խոսել է թիմում բարձր մրցակցության մասին՝ հայտարարելով, որ պահպանում է հավատը սեփական ուժերի նկատմամբ:

«Ես վստահ եմ իմ ուժերի վրա և գիտեմ՝ ինչ կարող եմ անել: Մարզիկի կարիերայում կարող է ծանր ժամանակահատված լինել և ինձ հետ նույնպես նման բան եղել է, բայց ես սովորում եմ: 

«Ռեալում» մրցակցությունը մեծ է և դու պետք է իրոք լավը լինես՝ խաղալու համար»,- Չուամենիի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա Չուամենին «Ռեալի» կազմում մասնակցել է 32 խաղի, կատարել 3 արդյունավետ փոխանցում:


Ամենակարդացված