• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Ռեալը» ցանկանում է նոր պայմանագիր կնքել թիմի առաջատարի հետ

Լուրեր

«Ռեալը» ցանկանում է նոր պայմանագիր կնքել թիմի առաջատարի հետ
04.04.2024
2111 0

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է նոր պայմանագիր կնքել Վինիսիուս Ժունիորի հետ, հաղորդում է Sport.es–ը։

«Սերուցքայինների» ղեկավարությունը խիստ գնահատում է Վինիսիուսին և մտադիր է նրա աշխատավարձը բարձրացնել այնքան, որքան վաստակելու է Կիլիան Մբապեն Մադրիդ ժամանելուց հետո։

Հիշեցնենք, որ բրազիլացի հարձակվողի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30–ը։

Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուս Ժունիորը մասնակցել է 28 հանդիպման, դարձել 18 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։


Ամենակարդացված