Լուրեր

Պեդրին բաց կթողնի «Ռեալի» դեմ խաղը
17.03.2023
1972 0

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին մարտի 17-ին բաց է թողել կատալոնական ակումբի մարզումն ու չի կարողանա մասնակցել կիրակի կայանալիք «Էլ Կլասիկոյին», հաղորդում է AS-ը:

Պեդրին չի մասնակցի նաև Իսպանիայի հավաքականի՝ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում մարտին կայանալիք երկու խաղերին:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Ռեալի» դեմ խաղը բաց կթողնի նաև Ուսման Դեմբելեն:

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված