• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Կալդերոն. «Ռոնալդուի տրանսֆերը վաճառելով՝ Պերեսը մեծ սխալ գործեց»

Լուրեր

Կալդերոն. «Ռոնալդուի տրանսֆերը վաճառելով՝ Պերեսը մեծ սխալ գործեց»
01.12.2020
1967 0

«Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը կրկին քննադատել է Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը վաճառելու որոշումը։ Պորտուգալացին 2018 թվականին միացավ «Յուվենտուսին»։

«Ռոնալդուն օրինակ է երիտասարդների համար, որոնք ձգտում են հաջողության հասնել սպորտում։ Նա հասկացել է, որ «Ռեալ» տեղափոխությունը հիանալի հնարավորություն է կարիերայում՝ տիտղոսներ նվաճելու տեսանկյունից։

Ռոնալդուն չսխալվեց ու 4 «Ոսկե գնդակ» նվաճեց, 4 անգամ հաղթեց Չեմպիոնների լիգայի տիտղոսը, ռեկորդ սահմանեց խփած գնդակների քանակով։ Քչերը կարող են հասնել դրան։

Ներկայիս նախագահը մեծ սխալ գործեց՝ Ռոնալդուի տրանսֆերը 110 մլն եվրոյի դիմաց վաճառելով, թիմում 9 տարի մնալուց հետո։ Ցավալի է, քանի որ Իտալիայում նա ցույց է տալիս, որ դեռ մնում է աշխարհում լավագույններից»,- ասել է Կալդերոնը։


Ամենակարդացված