Լուրեր

Հայտնի է Պիկեի վնասվածքի լրջության աստիճանը
23.11.2020
2001 0

Լա լիգայի 10-րդ տուրում «Ատլետիկոն» նվազագույն հաշվով հաղթեց «Բարսելոնային»:

Հանդիպման ընթացքում ծնկի վնասվածք ստացավ հյուրերի պաշտպան Ժերար Պիկեն: 

 Ինչպես հաղորդում է COPE-ն, իսպանացու վնասվածքը բավականին լուրջ է ու նա, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի 3-5 ամիս:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «կապտանռնագույնների» մեկ այլ պաշտան՝ Սերխիո Ռոբերտոն, շարքից դուրս է մնացել 2 ամսով:

«Ատլետիկոյի» դեմ խաղում վնասվածք էր ստացել նաև Ուսման Դեմբելեն: Նրա վերականգնման ժամկետների մասին հստակ տեղեկություն չկա:

Fanat, Realmadrid.am