Լուրեր

Բենզեման 3 մրցանակ է ստացել Marca-ից
28.09.2022
5237 0

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման միանգամից երեք անհատական մրցանակ է ստացել նախորդ մրցաշրջանի արդյունքներով, հայտնում է Marca-ն:

Marca մարզական պարբերականի կազմակերպած ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ ֆրանսիացի հարձակվողին են շնորհվել Պիչիչիի մրցանակը (Լա լիգայի լավագույն ռմբարկու), Դի Ստեֆանոյի մրցանակը (Լա լիգայի լավագույն ֆուտբոլիստ) և երկրպագուների վարկածով մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:

Նախորդ մրցաշրջանում Բենզեման «Ռեալի» կազմում դարձել է Իսպանիայի չեմպիոն և Լա լիգայի լավագույն ռմբարկու (27 գոլ):


Ամենակարդացված