• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Կազեմիրոն այսօր կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ

Լուրեր

Կազեմիրոն այսօր կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ
19.08.2022
4533 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդում»։

El Chiringuito-ն հայտնում է, որ կիսապաշտպանի տրանսֆերի բոլոր դետալները համաձայնեցված են և այսօր կողմերը պաշտոնապես կհայտարարեն գործարքի մասին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՄՅՈՒ-ն 60 միլիոն եվրո կվճարի ֆուտբոլիստի համար։ Եվս 10 միլիոն եվրո նախատեսված են հավելավճարների տեսքով։

«Ռեալի» կազմում նա մասնակցել է 222 խաղի և խփել 24 գոլ։