• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Կուրտուան՝ Լա լիգայի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Լուրեր

Կուրտուան՝ Լա լիգայի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ
11.03.2022
3290 0

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ճանաչվել է Իսպանիայի առաջնության փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

Փետրվարին մադրիդյան ակումբը 4 հանդիպում է անցկացրել՝ հաղթել 3-ում և մեկ խաղ ավարտել ոչ-ոքի։

Բոլոր 4 խաղերում բելգիացին կարողացել է անառիկ պահել սեփական դարպասը։

27 տուրերից հետո վաստակած 63 միավորով «Ռեալը» գլխավորում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակը։