• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Լիվերպուլի» մարզական տնօրենը կարող է աշխատանքի անցնել «Ռեալում»

Լուրեր

«Լիվերպուլի» մարզական տնօրենը կարող է աշխատանքի անցնել «Ռեալում»
18.10.2021
2700 0

«Լիվերպուլի» մարզական տնօրեն Մայքլ Էդվարդսը կարող է մրցաշրջանի ավարտից հետո լքել ակումբը։

Daily Mail-ի հաղորդմամբ՝ մասնագետին ուրախությամբ կընդունեն «Ռեալում»։ Ֆլորենտինո Պերեսն անձամբ է թույլատրել դիտարկել նրա թեկնածությունը։

Նախագահը հույս ունի մասնագետից օգնություն ստանալ ԱՊԼ-ի ակումբներից նոր ֆուտբոլիստներ հրավիրելու և Կառլո Անչելոտիի հավանական փոխարինողի հարցում։

Մայքլ Էդվարդսը «Լիվերպուլում» աշխատում է 2011 թվականից, իսկ նախքան այդ՝ աշխատել է «Տոտենհեմում»։

Նա կարևոր դեր է խաղացել Մոհամեդ Սալահի ու Վիրջիլ վան Դեյքի հետ պայմանագրեր կնքելու հարցում։


Ամենակարդացված