• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Պեդրին, Դեմբելեն ու Արաուխոն բաց կթողնեն «Ռեալի» դեմ խաղը

Լուրեր

Պեդրին, Դեմբելեն ու Արաուխոն բաց կթողնեն «Ռեալի» դեմ խաղը
18.10.2021
3356 0

«Բարսելոնայի» հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստներ չեն հասցնի վերականգնվել նախքան «Ռեալի» դեմ խաղը։

Կլասիկոյին չեն մասնակցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն, կիսապաշտպան Պեդրին ու հարձակվող Ուսման Դեմբելեն, որն այս մրցաշրջանում դեռ խաղադաշտ դուրս չի եկել։

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հույս ուներ, որ այս երեք ֆուտբոլիստներից գոնեը մեկը պատրաստ կլինի կարևորագույն հանդիպմանը։

«Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 24-ին՝ Երևանի ժամանակով 18։15-ին։