• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Կրոս. «Ռեալում» պետք է ուժեղագույնները խաղան ու Մբապեն նրանից մեկն է»

Լուրեր

Կրոս. «Ռեալում» պետք է ուժեղագույնները խաղան ու Մբապեն նրանից մեկն է»
29.09.2021
2288 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը մեկնաբանել է հաջորդ ամառ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հավանական տրանսֆերը։

«Ամռանը ես արդեն ասել եմ, որ կցանկանայի՝ նման ֆուտբոլիստ մեզ միանար, բայց եթե դա տեղի չի ունեցել, ապա մենք միևնույն է լավ թիմ ունենք։

Տեսնենք՝ ինչպես ամեն ինչ կդասավորվի ապագայում, դժվար է ասել, քանի որ ես չեմ որոշումներ կայացնում։

Նրա խաղամարդակը մնում է առաջվա պես, նա որակյալ ֆուտբոլիստ է ու մենք գիտենք, որ «Ռեալը» կցանկանար գնել նրա տրանսֆերը, բայց արդյունքում այն հաջողությամբ չպսակվեց։

Կյանքը առանց «Ռեալում» Մբապեի էլ է շարունակվում։ Կարծում եմ, որ մեզ մոտ ամեն բան վատ չի ընթանում, իսկ իմ կարծիքը չի փոխվում. «Ռեալում» պետք է ուժեղագույնները խաղան ու Կիլիանը նրանից մեկն է»,- ասել է Կրոսը։