Լուրեր

Հայտնի է Ալաբայի աշխատավարձի չափը «Ռեալում»
30.07.2021
3162 0

Հայտնի են դարձել Դավիդ Ալաբայի «Ռեալ» տեղափոխության ֆինանսական մանրամասները։

Գերմանական Der Spiegel-ը հավաստիացնում է, որ ըստ պայմանագրի ավստրիացին «Ռեալում» տարեկան 19.47 մլն եվրո է վաստակելու։ Բացի այդ, «Ռեալը» Ալաբային 17.7 մլն եվրո բոնուս է վճարել ստորագրության համար։

Գործակալ Պինի Զահավին 5.2 մլն եվրո միջնորդավճար է ստացել, իսկ պաշտպանի հորը բաժին է հասել 6.3 մլն եվրո։ Ալաբայի հրաժարագինը 850 մլն եվրո է կազմում։