Լուրեր

«Ռեալն» ու ՄՅՈՒ-ն չեն կարողանում պայմանավորվել
22.07.2021
1237 0
ՄՅՈՒ-ն ու Մադրիդի «Ռեալը» չեն կարողանում պայմանավորվել ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանի տրանսֆերի հարցում։ Այս մասին հաղորդում է AS-ը։

Անգլիական ակումբը ցանկանում է շուկայական գնից ավելի ցածր գումար առաջարկել ֆրանսիացու տրանսֆերի համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «սերուցքայինների» հետ նրա պայմանագիրը լրանում է մեկ տարուց։ Մադրիդում էլ կարծում են, որ անգլիացիները պետք է 70 մլն եվրո վճարեն, մինչդեռ նրանք պատրաստ չեն վճարել 40 մլն եվրոյից ավելի։

Վարանը «Ռեալի» գույները պաշտպանում է 2011 թվականից։ Նախքան այդ, նա հանդես է եկել «Լանսի» կազմում, որի սանն է հանդիսանում։ Լա լիգայի ավարտված մրցաշրջանում Ռաֆայելը մասնակցել է Պրիմերայի 31 խաղի՝ դառնալով 2 գոլի հեղինակ։