Լուրեր

Բենզեման շնորհավորել է Բեյլի տարեդարձը
16.07.2023
987 0

Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գարեթ Բեյլն այսօր՝ հուլիսի 16-ին, նշում է ծննդյան 34-րդ տարեդարձը:

«Արքայական ակումբի» լեգենդ Կարիմ Բենզեման, որն ազատ գործակալի կարգավիճակում միացել է «Ալ Իթիհադին», շնորհավորել է նախկին թիմակցի տարեդարձը:

«Շնորհավոր, իմ ընկեր»,- գրել է Բենզեման Ինստագրամում:

Գարեթ Բեյլը «Ռեալում» խաղացել է 2013-ից 2022 թվականներին ու թիմի հետ նվաճել է 17 տիտղոս, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի 5 գավաթ: Նա «Ռեալի» կազմում անցկացրել է ընդհանուր 258 խաղ, խփել 106 գոլ, կատարել 67 գոլային փոխանցում: 

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված