Լուրեր

«Ռեալն» այս ամառ չի գնի Մբապեի տրանսֆերը
08.06.2021
4033 0
«Ռեալը» որոշել է հրաժարվել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերը գնելու մտքից, հաղորդում է AS-ը։

Աղբյուրի տեղեկություններով, փարիզյան ակումբի նախագահը հստակ հասկացրել է տվել, որ ֆրանսիացին հասանելի չէ տրանսֆերային շուկայում։ ՊՍԺ-ն հույս ունի 22-ամյա հարձակվողի հետ երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը։ Հաղորդվում է, որ «Ռեալը» նաև Դորտմունդի «Բորուսիայի» 20-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդին չի կարողանա գնել՚

Անցյալ մրցաշրջանում Մբապեն դարձել է 42 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա տրանսֆերային արժեքը 160 մլն եվրո է կազմում։


Ամենակարդացված