• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Ռեալում» սկսել են մտածել Ազարի տրանսֆերը վաճառելու ուղղությամբ

Լուրեր

«Ռեալում» սկսել են մտածել Ազարի տրանսֆերը վաճառելու ուղղությամբ
12.10.2020
2798 0

«Ռեալի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը խիստ մտահոգված են էդեն Ազարի՝ պարբերաբար կրկնվող վնասվածքներից ու, եթե իրավիճակը չփոխվի, մտադիր են վաճառել նրան գալիք ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Այս մասին տեղեկացնում է Don Balon-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, «սերուցքայիններին» հատկապես անհանգստացնում է բելգիացու տրանսֆերային արժեքի հսկայական անկումը: 

Մադրիդ տեղաափոխվելու պահին Ազարը գնահատվում էր 150 մլն եվրո, ներկայում՝ 60:

Նշվում է, որ հնարավոր վաճառքի դեպքում ստացված գումարը կարող է ներդրվել Կիլիան Մբապեի տրանսֆերը ձևակերպելու համար:

«Արքայական» ակումբի կազմում Ազարը մասնակցել է ընդամենը 22 հանդիպման, խփել 1 գոլ ու կատարել 7 արդյունավետ փոխանցում:

Fanat, realmadrid.am