• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Անգլիական ակումբը հետաքրքրված է Ռոդրիգոյով, սակայն մտադիր չէ շատ վճարել

Լուրեր

Անգլիական ակումբը հետաքրքրված է Ռոդրիգոյով, սակայն մտադիր չէ շատ վճարել
23.07.2025
502 0

Լոնդոնի «Տոտենհեմի» նոր գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկին հնչեղ տրանսֆերներ են խոստացվել, որից մեկը կարող է դառնալ «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն, հաղորդում է AS–ը։

Լոնդոնյան ակումբի նախագահ Դանիել Լևին ցանկանում է բրազիլացու տրանսֆերային արժեքը նվազեցնել՝ 90 միլիոն եվրոյից ավելի պակաս։

«Տոտենհեմը» կարող է լուրջ մրցակցության բախվել, քանի որ Ռոդրիգոյի ծառայություններով հետաքրքրված են նաև «Լիվերպուլն» ու «Բավարիան», սակայն պաշտոնական առաջարկ դեռ չի եղել։

2024/25 մրցաշրջանում «Ռեալի» հարձակվողը մասնակցել է 54 խաղի, դարձել 14 գոլի և 11 արդյունավետ փոխանցման հեղինակ։


Ամենակարդացված