«Ռեալը» պատրաստ է վաճառել Ռոդրիգոյի տրանսֆերային իրավունքները, եթե նա որոշի հեռանալ ակումբից, հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Արքայական ակումբի» ղեկավարությունը հաջորդ շաբաթ կբանակցի հարձակվողի ներկայացուցիչների հետ։ Իր ապագայի վերաբերյալ որոշում կայացնելու է 24–ամյա ֆուտբոլիստը։
Եթե բրազիլացին որոշի հեռանալ ակումբից, ապա «սերուցքայինները» բաց կլինեն առաջարկների համար։