Լուրեր

«Ֆիորենտինան» հետաքրքրված է «Ռեալի» պաշտպանով
15.01.2021
1809 0

«Ֆիորենտինան» շարունակում է պաշտպանության ձախ եզրն ուժեղացնելու տարբերակներ փնտրել։ Իտալական ակումբը հետաքրքրված է Ալվարո Օդրիոսոլայով, հաղորդում է Ջանլուկա Դի Մարցիոն։

«Ֆիորենտինան» արդեն առաջին քայլերն է կատարել իսպանացուն իր թիմ հրավիրելու ուղղությամբ։ Այս մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը Լա լիգայի ընդամենը 1 խաղի է մասնակցել։