Հոդվածներ

«Ռեալը» սկսել է հետևել «Գրեմիոյի» ֆուտբոլիստին
29.01.2021
1750 0

«Ռեալը» սկսել է հետաքրքրվել «Գրեմիոյի» հարձակվող Պեպեի ծառայություններով:

Ինչպես հաղորդում է tribalfootball.com-ը, «սերուցքայիններն» արդեն սկսել են բանակցությունները բրազիլական ակումբի հետ:

23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու գլխավոր հավակնորդը համարվում է «Պորտուն», որն արդեն պաշտոնապես դիմել է «Գրեմիոյին»՝ գործարքի ձևակերպման համար առաջարկելով 15 մլն եվրո:

Բրազիլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի ընթացքում Պեպեն անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված