• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բելինգեմ. «Նախորդ մրցաշրջանի համեմատ 10 անգամ ավելի լավն եմ դարձել»

Հոդվածներ

Բելինգեմ. «Նախորդ մրցաշրջանի համեմատ 10 անգամ ավելի լավն եմ դարձել»
20.08.2023
1057 0

Ջուդ Բելինգեմը գտնում է, որ «Ռեալում» անցկացրած այս մի քանի ամիսների ընթացքում իր մոտ զգալի աճ է գրանցվել։

Երեկ նա դուբլի հեղինակ դարձավ «Ալավեսի» դեմ կայացած խաղում և օգնեց «Ռեալին» հաղթանակ տոնել։ Խաղից հետո նա կիսվել է իր տպավորություններով։

«Ինձ դուր եկավ այս քամբեքը, պայքարելու ցանկությունըՇատ թիմեր արագ գոլ բաց թողնելուց հետո խնդիրներ են ունենում, բայց մեզ մոտ դա տեղի չունեցավ։ Մենք շարունակեցինք մեր խաղն առանց որևէ լարվածության և արդյունքում հասանք ցանկալի արդյունքին։ 

Ուրախ եմ, որ գոլ խփեցի, բայց ավելի կարևոր է լավ խաղալն ու թիմին օգնելը։ 

Հաշվի առնելով այն, թե ինչ ֆուտբոլիստների կողքին եմ ես հիմա խաղում, և թե որքան բան եմ նրանցից սովորել և սովորում, կարող եմ ասել, որ նախորդ մրցաշրջանի համեմատ 10 անգամ ավելի լավ ֆուտբոլիստ եմ դարձել։ Այստեղ մակարդակը շատ բարձր է, և ես ասես սպունգ լինեմ՝ ներքաշում եմ այն, ինչ կարողանում եմ։

Փոքր տարիքում շատ եմ դիտել «Ռեալի» քամբեքները։ Հիշում եմ, որ մտածում էի, որ նրանք չեն կարողանա հետ բերել կորցրածը, սակայն արդյունքում նրանք դա անում էին։ Հիմա ես այստեղ եմ և տեսնում եմ, թե բոլորը որքան հանգիստ են։ Խաղի ընթացքում ես նայեցի խաղընկերներիս, և ոչ ոքի մոտ լարվածություն չկար։ Ես զգացի, որ մենք այս խաղում չենք պարտվելու». նշել է Բելինգեմը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված