• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Մանչեսթեր Սիթիում» արձագանքել են «Ռեալի» կողմից Հոլանդի նկատմամբ հետաքրքրված լինելու լուրերին

Լուրեր

«Մանչեսթեր Սիթիում» արձագանքել են «Ռեալի» կողմից Հոլանդի նկատմամբ հետաքրքրված լինելու լուրերին
15.11.2023
2087 0

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր տնօրեն Ֆերան Սորիանոն հայտարարել է, որ թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդն առաջիկայում չի տեղափոխվի «Ռեալ»:

«Հոլանդը երջանիկ է «Մանչեսթեր Սիթիում»: Նա անհավանական հաջողությունների է հասել և ես կարծում եմ, որ նա շատ երկար տարիներ կխաղա մեզ հետ»,- Սորիանոյի խոսքը մեջբերում է RAC1-ը:

Ավելի վաղ AS-ը հաղորդել էր, որ «Ռեալը» կարող է ակտիվացնել Հոլանդի հրաժարագինը: Նորվեգացու պայմանագրում 200 միլիոն եվրոյով տրանսֆերը գնելու կետ կա:

23-ամյա հարձակվողը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը՝ Դորտմունդի «Բորուսիայից»՝ 51.2 միլիոն ֆունտ ստեռլինգի դիմաց: