• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Ռեալում» կարծում են, որ Կրոսը կավարտի կարիերան ամռանը

Լուրեր

«Ռեալում» կարծում են, որ Կրոսը կավարտի կարիերան ամռանը
28.12.2022
5441 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը դեռ չգիտի, թե որտեղ է շարունակելու կարիերան մադրիդցիների հետ պայմանագիրը լրանալուց հետո: Նրա պայմանագիրը լրանում է 2023 թվականին:

Madrid Xtra-ի տեղեկություններով՝ «Ռեալում» կարծում են, որ Կրոսը կավարտի կարիերան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: «Արքայական» ակումբի կազմում Թոնին ելույթ է ունենում 2014 թվականից:

Ընթացիկ մրցաշրջանում Իսպանիայի առաջնությունում կիսապաշտպանը մասնակցել է 11 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 2 արդյունավետ փոխանցում:


Ամենակարդացված