Լուրեր

«Ռեալի» 4 ֆուտբոլիստ շարունակում է պայքարը ԱԱ-2022-ում
11.12.2022
2547 0

Դեկտեմբերի 10-ին ձևավորվեցին ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչի զույգերը: Արգենտինայի հավաքականը կմրցի Խորվաթիայի հետ, իսկ Ֆրանսիայի հավաքականը՝ Մարոկկոյի:

«Ռեալի» 4 ֆուտբոլիստ շարունակում է պայքարն ամենաբաղձալի տիտղոսը նվաճելու համար:

Այդ ֆուտբոլիստներն են՝ ֆրանսիացիներ Օրելյեն Չուամենին, Էդուարդո Կամավինգան, Կարիմ Բենզեման (այո, տեխնիկապես նա համարվում է թիմի մասը) և Խորվաթիայի ավագ Լուկա Մոդրիչը:

Լուկան և ընկերները Արգենտինայի հավաքականի հետ կմրցեն դեկտեմբերի 13-ին, իսկ ֆրանսիացները հաջորդ օրն ուժերը կչափեն աֆրիկյան թիմի դեմ: