• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Պերես. «Ռեալը» ծրագրել էր հաղթել Լա լիգան ու ՉԼ-ն. առաջինից գլուխ հանեցինք»

Լուրեր

Պերես. «Ռեալը» ծրագրել էր հաղթել Լա լիգան ու ՉԼ-ն. առաջինից գլուխ հանեցինք»
30.04.2022
4693 0

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է Լա լիգայում 35-րդ անգամ չեմպիոն դառնալու մասին։

«Ես, ինչպես և շատ երկրպագուներ, ահռելի բավարարվածության զգացողություն եմ զգում։ Մենք ծրագրում էինք հաղթել Լա լիգան ու Չեմպիոնների լիգան։ Առաջինը մենք արեցինք, հիմա պետք է գլուխ հանել երկրորդից։ 

Բենզեման լավ է խաղում, բայց նա լավ է խաղում մեր ակումբ տեղափոխվելու օրվանից ի վեր։

Կասկած չկա, որ նա պետք է ստանա «Ոսկե գնդակը»։ Իրավունք չունեն նրան զրկել այդ մրցանակից։

Անչելոտին մեծ փորձ ունի, բայց միշտ կան մարդիկ, որ քննադատում են։ Ամեն դեպքում, Անչելոտիի կապը «Ռեալի» հետ ակնհայտ է։ Նրա արժեքները մեզ մոտ են և դա կարևոր է»,- ասել է Պերեսը։


Ամենակարդացված