Լուրեր

Անչելոտին հույսեր չի կապում Իսկոյի հետ
04.01.2022
2382 0

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին այլևս հույսեր չի կապում թիմի կիսապաշտպան Իսկոյի հետ՝ հավաստիացնում է Cadena SER-ը։

29-ամյա իսպանացին կարող է լքել ակումբը։Իսկոյի ներկայիս պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականը։

Նա 2013 թվականից հանդես է գալիս մադրիդյան ակումբում։Այս մրցաշրջանում Իսկոն Լա լիգայի 8 խաղում 1 գոլի հեղինակ է դարձել։