• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Ինտերի» դեմ խաղում աջ պաշտպան կարող է լինել Ֆեռլան Մենդին

Լուրեր

«Ինտերի» դեմ խաղում աջ պաշտպան կարող է լինել Ֆեռլան Մենդին
01.11.2020
1902 0

Առջևում Միլանի «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակում «Ալֆրեդո դի Ստեֆանո» ստադիոնում կայանալիք հանդիպումն է, իսկ Մադրիդի «Ռեալի» պաշտպանության աջ եզրում խնդիրները դեռևս չեն կարգավորվել:

Այս պահին թիմում նոմինալ աջ պաշտպան չկա. բոլորը վնասվածք ունեն: Դանի Կարվախալն ու Ալվարո Օդրիոսոլան, որոնք նոմինալ աջ պաշտպաններն են, չեն կարող մասնակցել խաղին: Վնասվածք ունի նաև կենտրոնական պաշտպան Նաչոն, որը սովոր է աջ եզրում հանդես գալ:

Վերջին խաղերին աջեզրային պաշտպանությունում հանդես էր գալիս հարձակողական ոճի կիսապաշտպան Լուկաս Վասկեսը: Վերջինը նույնպես մկանային խնդիրներ ունի ու հազիվ թե կարողանա մասնակցել «Ինտերի» դեմ խաղին:

Marca-ն պնդում է, որ միլանյան ակումբի դեմ հանդիպմանը աջեզրային պաշտպանությունում, ամենայն հավանականությամբ, ելույթ կունենա Ֆեռլան Մենդին:

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված