• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Յուվենտուսը» վերականգնել է Իսկոյի նկատմամբ հետաքրքրվածությունը

Լուրեր

«Յուվենտուսը» վերականգնել է Իսկոյի նկատմամբ հետաքրքրվածությունը
07.09.2021
2173 0

Diariogol-ի հաղորդմամբ՝ «Յուվենտուսը» վերականգնել է Իսկոյի նկատմամբ հետաքրքրվածությունը, որը տրանսֆերային պատուհանի վերջին օրերին մոտ էր Թուրին տեղափոխությանը։

«Ռեալն» այդ ժամանակ որոշում կայացրեց բաց չթողնել նրան, իսկ հիմա կանգնած է իսպանացուն անվճար կորցնելու վտանգի առաջ, քանի որ հաջորդ տարի նա կդառնա ազատ գործակալ։

«Բիանկոներիները» ցանկանում են օգտվել այդ հնարավորությունից ու ֆուտբոլիստին ձեռք բերել անվճար։

Չի բացառվում, որ «Յուվենտուսն» արդեն հունվարի փորձի նրան ձեռք բերել, եթե կարողանա վաճառել Աարոն Ռեմզիի տրանսֆերային իրավունքները։