Լուրեր

«Ռեալի» ղեկավարությունը դժգոհ է
16.02.2022
4728 0

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Ռեալն» արտագնա խաղում նվազագույն հաշվով զիջեց ՊՍԺ-ին։

Մադրիդյան ակումբի ղեկավարությունը դժգոհ է խաղում թիմի ցուցադրած ելույթից՝ հաղորդում է ESPN-ը։

Պաշտպանողական ֆուտբոլ ցուցադրելու համար Կառլո Անչելոտին քննադատությունների է ենթարկվել, ինչպես նաև Դանի Կարվախալը՝ Կիլիան Մբապեի դեմ պայքարում անհաջող հանդես գալու համար։

Ղեկավարության կարծիքով, Մբապեի պես սուպերաստղի բացակայությունը «Ռեալի» կազմում՝ վճռեց հանդիպման ելքը։