Մադրիդի «Ռեալի» և Խորվաթիայի ազգային հավաքականի 39-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարիերան կշարունակի «Միլանում», հաղորդում է La Repubblica-ն։
Աղբյուրի հաղորդմամբ՝ խորվաթ ֆուտբոլիստը տվել է իր համաձայնությունը տեղափոխության համար և պայմանագիր կստորագրի «ռոսոներիների» հետ մինչև 2026 թվականի ամառը։ Կողմերի միջև բանակցությունները գտնվում են առաջադեմ փուլում։ Նշվում է, որ Մոդրիչը մանկուց երկրպագել է «կարմիր-սևերին»։
Հիշեցնենք, որ Մոդրիչը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականից։ Այդ ընթացքում կիսապաշտպանը թիմի հետ նվաճել է 28 տիտղոս, այդ թվում՝ 6 Չեմպիոնների լիգայի գավաթ։ «Ռեալի» կազմում անցկացրած 590 խաղում նա խփել է 43 գոլ և կատարել 95 գոլային փոխանցում։