Լուրեր

«Ռեալում» դժգոհ են ԻՖՖ-ի աշխատանքից
01.12.2023
1630 0

Relevo. «Ռեալ Մադրիդը» դժգոհ է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքից (RFEF):

«Սերուցքայինները» չեն հասկանում՝ ինչու Նիկո Պասը չի հրավիրվում երկրի հավաքական: Կիսապաշտպանը երկքաղաքացի է և խաղում է Արգենտինայի հավաքականում, քանի որ Իսպանիան երբեք հետաքրքրված չի եղել նրանով և երբեք չի հրավիրել որևէ տարիքային հավաքական:

Մադրիդում անհանգստացած են այդ առիթով, քանի որ դա կարող է անդրադառնալ նաև ակումբի վրա՝ երկարատև ճամփորդություններն Արգենտինայի հավաքականի ճամբար ավելի հոգնեցուցիչ են, քան Իսպանիայի հավաքականում կլիներ: