• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Գոնսալո Գարսիան մերժել է ԱՊԼ-ն ներկայացնող ակումբի առաջարկը

Լուրեր

Գոնսալո Գարսիան մերժել է ԱՊԼ-ն ներկայացնող ակումբի առաջարկը
28.11.2023
1398 0

Marca. Նախորդ ամառ «Կաստիլյայի» հարձակվող Գոնսալո Գարսիան առաջարկ էր ստացել ԱՊԼ-ի ակումբներից մեկից, սակայն մերժել էր այն:

Առաջարկը հիանալի էր ֆինանսական և պրոֆեսիոնալ տեսանկյունից, սակայն ֆուտբոլիստը երազում է դառնալ «Ռեալի» հիմնական կազմի ֆուտբոլիստ և, ամենայն հավանականությամբ, նրա հայրը համաձայնեցրել է նոր պայմանագիրը «սերուցքայինների» հետ:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա ֆուտբոլիստը «Կաստիլյայի» կազմում մասնակցել է 12 հանդիպման (1024 րոպե), դարձել 4 գոլի հեղինակ, ինչպես նաև 3 հանդիպման մասնակցել «Խուվենիլ Ա»-ի կազմում՝ երիտասարդական ՉԼ-ում (270 րոպե), դարձել 2 գոլի հեղինակ: