Հոդվածներ

Բելինգեմ. «Ոսկե գնդակի» ելակետը
07.12.2023
974 0

AS-ի նախկին գլխավոր խմբագիր Ալֆրեդո Ռելանյոյի կարծիքը

«Բրիտանացին փայլուն կերպով հաղթեց Golden Boy մրցանակը՝ ստանալով 500 հնարավորից 485 ձայն: Այդ թվում այդ փաստը, Բելինգեմին դարձնում է իր սերնդի առաջատարը:

Հատկանշական է, որ Golden Boy-ը (իսկ մինչ այդ՝ Bravo-ի մրցանակ) հաճախ համարվում է «Ոսկե գնդակ» տանող ճանապարհ, սակայն փաստն այն է, որ դա այդքան էլ այդպես չի աշխատում: Օրինակ «Ոսկե գնդակ» ստացել են Մոդրիչը, Կական և Ռոնալդինյոն, սակայն նրանք երբեք չեն հաղթել Bravo-ի մրցանակը, իսկ Golden Boy-ին արժանացած միայն մեկ ֆուտբոլիստ է հետագայում նվաճել «Ոսկե գնդակը» (գրեթե 20 տարի առաջ):

Իզուր չեն ասում՝ հեշտ չէ բարձրանալ վերև, սակայն ավելի դժվար է այդտեղ մնալը: Բելինգեմի՝ բարձրունքում լինելը լավ սկիզբ է, սակայն միայն իրենից է կախված՝ որքան ժամանակ կմնա այտեղ: Այնուամենայնիվ, դրա համար նա ունի բոլոր որակները՝ տեխնիկա, ֆիզիկա, նպատակասլացություն, առաջատարի որակներ և ահռելի ամբիցիաներ»:


Ամենակարդացված