Հոդվածներ

Վինիսիուսի կարմիր քարտը չեղարկվել է
24.05.2023
867 0

Վինիսիուս Ջունիորը խուսափել է որակազրկումից։

Հիշեցնենք, որ բրազիլացին Լա Լիգայի 35-րդ տուրի շրջանակում կայացած «Վալենսիայի» դեմ խաղում  հարվածել էր մրցակցի պաշտան Ուգո Դուրոյի դեմքին այն բանի համար, որ վերջինս փորձել էր խեղդել նրան։ Հանդիպման գլխավոր մրցավար Ռիկարդո Բենգոեչեան VAR համակարգից օգտվելուց հետո չեղարկեց Վինիսիուսի դեղին քարտը և դրա փոխարեն գլխավերևում պահեց կարմիրը։ Ուգո Դուրոն մնաց խաղադաշտում։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ VAR համակարգի պատասխանատու Իգնասիո Իգլեսիաս Վիլանուևան դրվագն ամբողջությամբ չի ցուցադրել գլխավոր մրացավարին։ Այդ քայլի համար Վիլանուևան հեռացվել է։ 

Marca-ի փոխանցմամբ, RFEF-ը բազում քննարկումների արդյունքում որոշել է չեղարկել Վինիսիուսի կարմիր քարտը։ Պատճառը նշվում է այն, որ գլխավոր մրցավարին բավարար ինֆորմացիա չի տրամադրվել անաչառ որոշում կայացնելու համար։ 

Այսպիսով բրազիլացին կարող է մասնակցել «Ռեալի»՝ այսօր կայանալիք հանդիպմանը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված