• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի. «Այս խաղը վստահությւոն է ներշնչում պատասխան հանդիպումից առաջ»

Հոդվածներ

Անչելոտի. «Այս խաղը վստահությւոն է ներշնչում պատասխան հանդիպումից առաջ»
03.03.2023
2908 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամփոփել է «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ խաղը:

«Արդյունքը շատ վատն է, մենք դրանք արժանի չէինք, քանի որ լավ էինք խաղում: «Բարսելոնան» գործեց այնպես, ինչպես ինքն էր ցանկանում: Կատալոնական թիմը պաշտպանվեց ցածր բլոկով, իսկ մենք ինտենսիվ ճնշում գործադրեցինք: 

Մեզ չբավականացրեց հաջողությունը գրոհի եզրափակիչ փուլում: Այս խաղը վստահությւոն է ներշնչում պատասխան հանդիպումից առաջ: Կրկնում եմ՝ արժանի չէինք պարտության»,- իտալացու խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ «Բարսելոնա» - «Ռեալ» պատասխան խաղը կկայանա ապրիլի 5-ն:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված