Լուրեր

Թոնի Կրոսը որոշում է կայացրել
04.03.2024
2578 0

Մադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Թոնի Կրոսը շատ մոտ է մադրիդցիների հետ նոր պայմանագիր կնքելուն, հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

Ըստ աղբյուրի՝նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2025 թվականի հունիսի 30–ը։

Կրոսը «Ռեալում» հանդես է գալիս 2014 թվականից և անցկացրած 452 խաղում խփել է 28 գոլ և կատարել 96 արդյունավետ փոխանցում։ Transfermarkt–ը 14 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։