• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Զիդանի օգնականը խոսել է «Ռեալի» վերջին արդյունքների մասին

Լուրեր

Զիդանի օգնականը խոսել է «Ռեալի» վերջին արդյունքների մասին
22.01.2021
1849 0

Դավիդ Բետոնին, որը Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի օգնականն է, «Ալավեսի» դեմ խաղից առաջ խոսել է թիմի վերջին արդյունքների մասին։

Մադրիդյան ակումբն ավելի վաղ դուրս էր մնացել Իսպանիայի գավաթի խաղարկությունից՝ ավելացված ժամանակում զիջելով «Ալկոյանոյին»։ Զիդանը «Ալավեսի» դեմ խաղը բաց կթողնի կորոնավիրուսի պատճառով։

«Ռեալի» ամեն պարտություն քննադատության առիթ է դառնում։ Մենք գիտենք՝ ինչպես արձագանքել։ Վաղը ևս մեկ հնարավորություն ունենք ցույց տալու, որ միասնական ենք։ Թիմը պատրաստ է հիանալի խաղին։

Ֆուտբոլը Զիդանի կիրքն է։ Նա ֆիզիկապես թիմի հետ չէ, բայց կաջակցի մես։ Տեսնում եմ՝ ինչպես է նա ամեն շաբաթ ժպտում, երբ մենք ամեն օր հաճույք ենք ստանում գործընթացից»,- ասել է Զիդանի օգնականը։


Ամենակարդացված