• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Լերոյ Սանեն կարող է տեղափոխվել «Ռեալ» կամ «Բարսելոնա»

Լուրեր

Լերոյ Սանեն կարող է տեղափոխվել «Ռեալ» կամ «Բարսելոնա»
05.10.2023
1139 0

Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Լերոյ Սանեն կարող է տեղափոխվել Լա լիգա:

Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բավարիայի» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականը: Հաջորդ ամառ նա վերջնական որոշում կկայացնի, հաղորդում է Bild-ը:

27-ամյա գերմանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան»: Սանեն իր ապագայի հարցերը դեռ չի քննարկել մյունխենցիների հետ:

Հիշեցնենք,որ Սանեն «Բավարիայում» հանդես է գալիս 2020 թվականից: Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է 6 հանդիպում և խփել 5 գոլ: