• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Աղբյուր. «Ռեալը» ձեռք կբերի Մբապեին. դա անպայման տեղի կունենա

Լուրեր

Աղբյուր. «Ռեալը» ձեռք կբերի Մբապեին. դա անպայման տեղի կունենա
07.08.2023
2940 0

Մադրիդի «Ռեալն» այս ամռանն անպայման ձեռք կբերի ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին, Infinite Madrid-ի հաղորդմամբ՝ հայտնել է ESPN-ի լրագրող Ռոդրիգո Ֆաեսը:

Ըստ նրա՝ օր օրի «Արքայական ակումբի» վստահությունն ավելանում է այս հարցում: Ղեկավարությունը հավատացած է, որ գործարքը շուտով կկայանա:

Նախօրեին հայտնի է դարձել, որ Կիլիան Մբապեն ակումբի որոշմամբ ընդհանուր խմբից առանձին է մարզվելու, ավելին՝ նա չի ընդգրկվելու Լիգա 1-ի մեկնարկային տուրում ՊՍԺ-ի հայտացուցակում:

Fenomeno, Realmadrid.am