Լուրեր

«Ռեալի» ժամանումը Դալաս
28.07.2023
1328 0

Մադրիդի «Ռեալը» ժամանել է Դալաս, որը թիմի մինչմրցաշրջանային այս պատրաստության երրորդ հանգրվանն է: Քաղաքում գտնվելու ժամանակահատվածում «Ռեալի» անձնակազմը կբնակվի Ritz Carlton Dallas հյուրանոցում:

Հուլիսի 30-ին՝ Երևանի ժամանակով 01:00-ին, Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն ուժերը կչափի «Բարսելոնայի» հետ:

Հիշեցնենք, որ մինչմրցաշրջանային պատրաստության շրջանակում մինչև այժմ անցկացրած երկու խաղում «Ռեալը» հաղթել է «Միլանին» (3-2) ու «Մանչեսթեր Յունայթեդին» (2-0):

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված