• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Եվրոպական գրանդը հետաքրքրված է Թոնի Կրոսի ծառայություններով

Լուրեր

Եվրոպական գրանդը հետաքրքրված է Թոնի Կրոսի ծառայություններով
08.02.2024
1695 0

Մադրիդի «Ռեալի» կենտրոնական կիսապաշտպան Թոնի Կրոսը տասը տարի անց կարող է հեռանալ «Արքայական ակումբից», հաղորդում է Football Italia–ն։

Թուրինցիներն առավելապես հետաքրքրված են նրան որպես ազատ գործակալ հրավիրելու տարբերակով, քանի որ ամռանը տրանսֆերային բյուջեն սահմանափակ է լինելու։

Հիշեցնենք, որ Կրոսը «Ռեալում» հանդես է գալիս 2014 թվականից։ Transfermarkt–ը 14 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։